Ամերիկյան հեռուստատեսության պատմության ամենաերկար հեռարձակվող մուտֆիլմը ևս 2 եթերաշրջան կունենա

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ ամերիկյան Fox հեռուստաալիքը որոշում է կայացրել նկարահանել The Simpsons անիմացիոն մուլտֆիլմի ևս երկու եթերաշրջան՝ 33-րդ և 34-րդ, հաղորդում է Variety-ն:

Ըստ շրջանառվող լուրերի՝ 34-րդ եթերաշրջանի ավարտից հետո, մուլտֆիլմի սերիաների ընդհանուր քանակը կհասնի 757-ի: Variety-ն նշում է նաև, որ հոբելյանական՝ 700-րդ սերիան լույս կտեսնի մարտի 21-ին:

«Մենք ծրագրում ենք շատ մեծ անակնկալներ։ Մասնավորապես, Հոմերը կկորցնի մազերը, Միլհաուսը կստանա կոնտակտային լինզաներ, իսկ Բարտը 30-րդ անգամ կտոնի իր տասներորդ տարեդարձը»,- նշել է մուլտֆիլմի հեղինակ Մեթ Գրոինգը։

Նշենք՝ «Սիմփսոնները» ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկար  հեռարձակվող անիմացիոն շարքն է: Առաջին ցուցադրությունը Fox-ի եթերում կայացել է 1989 թվականի դեկտեմբերին։