Աննա Սեդոկովան ռուսական «Առաջին ալիքի» շոուն աղբ է անվանել

Ուկրաինացի հայտնի երգչուհի, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան քննադատել է «Առաջին ալիքով» թոք-շոուն՝ այն «աղբ» անվանելով։ Երգչուհին այդ մասին հրապարակում է արել Ինստագրամի իր էջում։

Նա Stories բաժնում պատմել է «Առաջին ալիքի» եթերում «Сегодня вечером» հեռուստահաղորդման մասին։ Երգչուհին հետևորդներին հայտնել է, որ անձնական կյանքի մասին խոսակցությունը հաղորդման նկարահանումների ընթացքում շոուից հեռանալու պատճառ է դարձել։ Եթերում սյուժե էր ցուցադրվում Սեդոկովայի նախկին ամուսինների մասին։ Երգչուհին դա անընդունելի է համարել։

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհին նշել է, որ ի սկզբանե իրեն հրավիրել են մասնակցելու կանանց մասին հաղորդման, որոնք շատ բանի են ինքնուրույն հասել։ «Սարսափելի է, որ նման լրագող կա»,- զայրացել է փոփ աստղը։ Նա նաև շոուն «աղբ» է անվանել։

Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին հաղորդվում էր, որ 37-ամյա երգչուհի Աննա Սեդոկովան ամուսնացել է երրորդ անգամ։ Արտիստի ընտրյալը 28-ամյա մարզիկ Յանիս Տիման է։