Ինչպե՞ս են ացնկացնում ազատ ժամանակն Իվանկա Թրամփն ու ամուսինը․ լուսանկարներ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփին, և նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, օրերս նկատել են նախկին նախագահի՝ Մայամիում գտնվող գոլֆի ակումբում, գրում է Daily Mail-ը։ Երիտասարդ ամուսինները գոլֆի ակումբ են ժամանել սպորտաձևի դասընթացին մասնակցելու համար։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, Թրամփը, հավանաբար, այնքան էլ ուրախ չի եղել դստեր և փեսայի այցելությունից, քանի որ Իվանկայի և Քուշների ժամանումից ընդամենը րոպեներ առաջ լքել է դաշտը, ուր խաղում էր մինչ նրանց գալը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվանկան  երեխաների և ամուսնու հետ հանգստացել է Մայամիի Բիսկեյն ծոցում։
Նշենք, որ նրանց հետ է եղել  նաև Քուշների հայրը՝ Չարլզ Քուշները, որը 2005 թվականին մեղավոր էր ճանաչվել հարկերից խուսափելու, անօրինական նվիրատվությունների և այլ հանցագործությունների համար։ ԱՄՆ նախագահի պաշտոնը լքելուց օրեր առաջ Դոնալդ Թրամփը վերջինիս ներում էր շնորհել։