Ինչի՞ վրա է Տիմատին 68 հազար դոլար ծախսել․ տեսանյութ

Մարտի 14-ին տեղի կունենա Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Այդ առիթով արտիստը ցուցադրել է նախագծի պրոմոն՝ տեղադրված Դուբայի ամենահայտնի շենքի՝ Բուրջ Խալիֆայի վրա։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ աշխարհի ամենաբարձր աշտարակի վրա գովազդի տեղադրումն արժե 68 հազար դոլար։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от 13 (@timatiofficial)

Հիշեցնենք, որ շոուի ութերորդ եթերաշրջանի քասթինգը նոր ռեկորդ է սահմանել. մոտ 40 միլիոն աղջիկ մասնակցության հայտեր է ուղարկել: Այսքան շատ հայտեր նախագիծը դեռ երբեք չէր ստացել։
PEOPLETALK լրատվամիջոցին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագծում Տիմատին ամենից շատ դուր է եկել մոդել Դարիա Պոգադաևան։