Ո՞ր ֆիլմն է Բեռլինյան կինոփառատոնի ընթացքում հաղթել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

Բեռլինյան կինոփառատոնի «Ոսկե արջը» «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ստացել է ռումինացի ռոժիսոր Ռադու Ժուդեի «Անհաջող սեքս կամ խելահեղ պոռնո» ժապավենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կորոնովիրուսի պատճառով Բեռլինալեն 2021 թվականին անցկացվում է երկու էտապով, որոնցից մեկն առացանց է անցնում։
Բեռլինյան կինոփառատոնի առաջին մրցանակները ժյուրին հանձնել է մարտի 4-ին։
Ավելի վաղ քննադատների ֆավորիտն էր դարձել հարավկորեացի ռեժիսոր Հոն Սան Սուի «Ներածություն» ֆիլմը։