Բրիթնի Սփիրսը յուրահատուկ կերպով է շնորհավորել սիրելիի 27-ամյակը․ տեսանյութ

Ամերիկյան հայտնի փոփ աստղ Բրիթնի Սփիրսը կրկին հայտնվել է համացանցային սկանդալի կենտրոնում։
Այս անգամ պատճառը նրա «բոյֆրենդի» ծննդյան օրվա առթիվ նկարահանված տեսանյութն է։
Instagram-ի իր էջում հրապարակած տեսագրությունում 39-ամյա երգչուհին լոգախցիկում սպիտակ խալաթով պարում է իր հայտնի «Toxic» երգի տակ։
Երբ հնչում է ջութակը, երգչուհին քթով ու բերանով սեղմվում ապակուն՝ ձևացնելով, թե այդ հնչյուններն ինքն է ստանում։
Նույն կերպ է վարվում նաև նրա 27-ամյա սիրեցյալը՝ դերասան Սեմ Ասգարը։

«Շնորհավորում եմ այն տղամարդու ծնունդը, որն ինձ միշտ ստիպում է ծիծաղել։ Ո՞ւմ մոտ է ավելի լավ ստացվել»,- տեսագրությանը կից գրել է երգչուհին։
Թեև հրապարակումը հավանել են շուրջ 1,3 մլն օգտատերեր, բայց շատերը տարակուսել են և անկեղծ անհանգստություն հայտնել երգչուհու հոգեկան վիճակի վերաբերյալ։