Ի՞նչ է խոստովանել Դիմա Բիլանը Նատալյա Գորդիենկոյի «Sugar» երգի շնորհանդեսի ժամանակ

Մոսկվայում կայացել է Ֆիլիպ Կիրկորովի շքեղ երեկոն մոլդովացի երգչուհի Նատալյա Գորդիենկոյի «Sugar» երգի շնորհանդեսի կապակցությամբ: Ռուսական ողջ շոու-բիզնեսը հավաքվել է, որպեսզի հաջողություն մաղթի արտիստուհուն, որին Կիրկորովն ուղեկցելու է «Եվրատեսիլ»:
Նման միջոցառում չէր կարող անցկացվել առանց եվրոպական երգի մրցույթում հաղթող Դիմա Բիլանի մասնակցության։

Ինչպես գրում է «НеМалахов» Telegram ալիքը, Բիլանն այնքան է անկեղծացել, որ պատահաբար խոստովանություն է արել․ նրա կատվի մոտ մահացու վիրուս է հայտնաբերվել։
«Իմ կատվի մոտ իմունոդեֆիցիտային վիրուս է հայտնաբերվել», – պարզապես ասել է երգիչը՝ չհստակեցնելով, թե հատկապես որ կենդանու մասին է խոսքը։
Ոչ այնքան վաղուց Բիլանն իր «Instagram»-ում պատմել է, որ մահից փրկել է անօթևան կատվին: Դիման նոր ընտանի կենդանուն Սողոմոն է անվանել։