Ջենիֆեր Լոպես հայտնել է Designer Brands-ի հետ համագործակցության մասին և կիսվել լուսանկարներով

Հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն Instagram-ում հայտնել է Designer Brands ամերիկյան ընկերության հետ համագործակցությամբ ստեղծված կոշիկների նոր հավաքածուի մասին։
Նախօրեին դերասանուհին տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով հավաքածուի կոշիկներից մեկը։
«Պաշտոնապես բացվել է ամառային կոշիկների սեզոնը, և միաժամանակ պատրաստ է #JLOJenniferLopez գարնանային նոր հավաքածուն»,-նկարներին կից գրել է 51-ամյա Լոպեսը։
Նոր լուսանկարներում երգչուհին կրում է կազմվածքն ընդգծող սև զգեստ և ամառային բարձրակրունկ կոշիկներ։