«Ոչ ոք նման վերաբերմունքի արժանի չէ». Քիմ Քարդաշյանը` Բրիթնի Սփիրսի մասին (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել և խոսել մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա ԶԼՄ-ների բացասական ազդեցության մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Քիմ Քարդաշյանը Framing Britney Spears վավերագրական ֆիլմը դիտելուց հետո անդրադարձ է կատարել երգչուհի Բրիթնի Սփիրսի նկատմամբ ԶԼՄ-ների դաժան վերաբերմունքին, երբ վերջինիս կյանքում ճգնաժամային պահերին դրանք մեծ ճնշում է գործադրել աստղի վրա:

Քարդաշյանը նշել է, որ ֆիլմի դիտումը ստիպել է կարեկցել երգչուհուն և շեշտել, որ ԶԼՄ–ների բացասական արձագանքը կարող է նույնիսկ ամենաուժեղ մարդուն կոտրել։

Framing Britney Spears վավերագրական ֆիլմում, որը The New York Times Present–ի վավերագրական ֆիլմաշարին է պատկանում, ցուցադրվում են Բրիթնի Սփիրսի աստղային կյանքի ամենաճգնաժամային փուլերը:

Ֆիլմում ընդգրկված է նաև Սփիրսի այն հարցազրույցը, որտեղ նա արցունքոտ աչքերով խոսում է Ջասթին Թիմբերլեյքի հետ հարբերությունների մասին, ինչպես նաև ԶԼՄ-ների ունեցած բացասական ազդեցությունը երգչուհու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։

«Էական չէ թե որքան հանրային է մարդու կյանքը, ոչ ոք նման վերաբերմունքի արժանի չէ», – գրել է 40–ամյա հեռուստաաստղը։ Նա նշել է, որ իր առաջին հղիության ընթացքում, երբ զգալի գիրացել էր, ԶԼՄ–ները սկսել են քննադատել նրան, համեմատել են բնատուր նրբակազմությամբ աչքի ընկնող դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ, ասել են, որ Քարդաշյանը շատ է ուտում և այլևս երբեք նախկին Քիմը չի լինի։ Այդ ամենը Քարդաշյանին ստիպել է մտածել, որ երբեք նույն մարմինը չի ունենա, ինչ ուներ մինչ հղիանալը։ Արդյունքում հեռուստաաստղն ամիսներով փակվել է տանը և դուրս չի եկել, սակայն ընտանիքն իրեն ուժ է տվել, և նա կարողացել է հաղթահարել այդ սթրեսը ու վերադառնալ բնականոն կյանքի։