Նատաշա Կորոլյովայի որդին պատրաստվում է ամուսնանալ մերկապարուհու հետ

Երգչուհի Նատաշա Կորոլյովայի որդին՝ Արխիպ Գլուշկոն, պատրաստվում է ամուսնանալ մերկապարուհի Մելիսայի հետ։ Այս մասին հայտնել են НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Ты не поверишь!» հաղորդման ժամանակ։ Աղջիկն այս գործով զբաղվում է 18 տարեկանից, բայց երգչուհուն դա բոլորովին չի խանգարում։

«Ընտանիքում մեկ մերկապարող ավելի կամ պակաս», – ասում է Կորոլյովան, որն արդեն 17 տարի ամուսնացած է Տարզանի (Սերգեյ Գլուշկոյի) հետ:

Մելիսան պնդում է, որ ամուսնության առաջարկություն արել է ոչ թե փեսացուն, այլ ինքը։ «Ինձ մոտ էր տատիկիս ոսկե մատանին, նա համաձայնեց։ Արխիպը գիտեր, թե ով եմ ես, այդ իսկ պատճառով ամաչելու իմաստ չկա», – հայտարարել է աղջիկը։

Հարկ է նշել, որ Արխիպը պտտաձողի վրա իր մարզումներից Ինստագրամում ավելի ու ավելի հաճախ է հրապարակումներ անում։ Տղան զբաղվել է բռնցքամարտով ու բասկետբոլով, սակայն որոշել է փոխել իր հետաքրքրությունների շրջանակը՝ հավանաբար հարգելով հորն ու ցանկանալով շարունակել ընտանեկան գործը։