Եվգենի Պետրոսյանի կինը կոպտել է երկրպագուին՝ առաջացնելով շատերի վրդովմունքը

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 31-ամյա կինը կրկին համացանցի օգտատերերին ցնցել է անհիմն կոպտությամբ եւ անտեղի ագրեսիայով: Տատյանա Բրուխունովան «հարձակվել է» Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջի հետևորդներից մեկի վրա, որը միանգամայն չեզոք ձևով է արտահայտվել: Եվգենի Վահանովիչի սիրելին խիստ կոպիտ է պատասխանել երկրպագուին, ինչով առաջացրել է շատերի վրդովմունքը։

Մարտի 6-ին Բրուխունովան այցելել է գեղարվեստի թանգարան։ Պետրոսյանի սիրելին լուսանկար է հրապարակել մշակութային հաստատությունից, որում ներկայացել է casual ոճով: Ոմանք կարծում են, որ նրան նման կերպար բոլորովին չի սազում։ «Ես կարծում եմ՝ դուք կարող եք լինել շատ ավելի հետաքրքիր։ Սա ինչ-որ տնային կամ ամառանոցային հագուստ է։ Սա ձերը չէ», – կարծիք է հայտնել հետևորդներից մեկը։

Ի պատասխան՝ Բրուխունովան կոպիտ պատասխանել է․ «Ինչպես են ինձ զզվեցրել «բազմոցային ոճաբանները»։ Խնդրում եմ ձեր կարծիքը պահել ձեր մեջ, մինչև ձեզ չհարցնեն։ Այդպես դուք գոնե դաստիարակված մարդու տպավորություն կթողնեք», – կտրուկ պատասխանել է Տատյանան։ Այլ օգտատերեր նրան աջակցել են ՝ համարելով, որ ոճին վերաբերող նման խորհուրդներ տալը իսկապես տեղին չէ։

Հավելենք, որ Տատյանա Բրուխունովան առաջին անգամը չէ, որ վիճում է իր հետևորդների հետ։