Բալետի պարուհին Չայկովսկու բալետից հատված է կատարել սառցաշերտի վրա՝ 15 աստիճան ցրտի պայմաններում (տեսանյութ)

Բրիտանական BBC լրատվականը հրապարակել է տեսանյութ, որում ռուս բալետի պարուհին պարում է սառցակալած Ֆիննական ծոցում։

Մարիինյան թատրոնի պարուհի Իլմիրա Բագրաուտինովան կատարում է Չայկովսկիի «Կարապի լիճ» բալետից մի հատված։ Այսպիսով պարուհին իր բողոքն է արտահայտել Սանկտ Պետերբուրգից 100 կմ դեպի արևմուտք գտնվող Բատարեյնայա ծովածոցում նավահանգիստ կառուցելու որոշման դեմ։ Պարուհին բալետի տեսարանը կատարել է -15 աստիճանի պայմաններում՝  ներկայացման համար նախատեսված թեթև զգեստով։

BBC լրատվականի թղթակից Կատերինա Խինկուլովային տված հարցազրույցի ընթացքում պարուհին նշել է, որ հույս ունի այսպիսով փրկել իրական կարապներին, որոնք բույն են դնում ծովածոցում։