Արամ MP3-ն և Գուրգեն Դաբաղյանը նորովի են ներկայացրել «Թամզարա» ստեղծագործությունը

Արամ MP3-ը և Գուրգեն Դաբաղյանը հանդես են եկել համատեղ աշխատանքով:  Նրանք նորովի մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:

Երաժշտության գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, Youtube-ում տեղադրված հոլովակի անիմացիայի հեղինակն Արամայիս Հայրապետյանն է:

Նշենք, որ ավելի վաղ Արամ MP3-ն և Ֆելիքս Խաչատրյանը (3.33) նոր մոտեցմամբ ներկայացրել էին «Քոչարի» ստեղծագործությունը: