Netflix-ը ներկայացրել է ամենագրավիչ դերասանների հնգյակը

Netflix-ը հարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում և պարզել, թե որ դերասաններն են կանանց համար ամենագրավիչները:
Առաջին հնգյակում են հայտնվել երկրպագուների կողմից ամենասիրված ու հմայիչ դերասանները։
Նոյ Սենտինեո
Հինգերորդ հորիզոնականում 24-ամյա ամերիկացի դերասան Նոյ Սենտինեոն է: Դերասանն իր կարիերան սկսել է «Դիսնեյ» ստուդիայի ֆիլմերում: Մեծ ժողովրդականություն Նոյը ձեռք է բերել «Ֆոսթերները» հեռուստասերիալի վերջին երեք եթերաշրջաններում Խեսուս Ֆոսթերի դերի համար: Այժմ նա առավել հայտնի է «Բոլոր տղաներին, ում ես նախկինում սիրել եմ» ֆիլմաշարում իր աշխատանքով:

Հենրի Քավիլ
Բրիտանացի 37-ամյա դերասանը վաղուց է գրավել կանանց սրտերը: Նա այդ ընթացքը սկսել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմով և «Թյուդորներ» հեռուստասերիալով: Իսկ «Կախարդը» հեռուստասերիալի թողարկումից հետո նրա ժողովրդավարությունը հասավ գագաթնակետին:

Ջեյքոբ Էլորդի
Բարձրահասակ, մարզական կազմվածքով և գեղեցիկ: Էլ ի՞նչ է պետք Netflix-ի սիրահարներին: Ավստրալիացի 23-ամյա դերասան, մոդել և Քայա Գերբերի նախկին զուգընկերը սեքս-խորհրդանիշ դարձավ «Համբույրների կալեյդոսկոպ» ռոմանտիկ կատակերգությունում Նոյ Ֆլինի դերը խաղալուց հետո: Իսկ «Էյֆորիա» հեռուստասերիալում վատ տղայի դերից հետո նա դարձավ դեռահասների երազանքը:

Միկելե Մորրոնե
Մենք զարմացած չենք՝ տեսնելով Միկելեին այս ցուցակում. ամբողջ աշխարհը խենթացած էր Netflix-ի «365 օր» էրոտիկ դրամայ պրեմիերաից հետո: «Մոխրագույնի 50 երանգների» լեհական տարբերակը 30-ամյա իտալացուն անմիջապես դարձրեց ամենացանկալի տղամարդկանցից մեկը:


Ռեգե Ժան-Փեյջ
Դուք նախկինում հավանաբար չեք լսել նրա անունը: 31-ամյա բրիտանացի դերասանը մեծ հայտնիություն չուներ մինչ «Բրիջերթոն» սերիալի թողարկումը: Netflix-ի պատմական դրամայում կտեսնեք դժբախտ սեր, սիրախաղ և բամբասանք, բայց ամենակարևորը՝ էրոտիկ տեսարաններ՝ Ռեգե Ժան-Փեյջի հերոսի մասնակցությամբ: