Կայացել է Հարավարևելյան Ասիայն ներկայացնող առաջին հերոսուհու մասին մուլտֆիլմի պրեմիերան

Հինգշաբթի կայացել է «Դիսնեյի»՝ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանը ներկայացնող առաջին հերոսուհու մասին մուլտֆիլմի պրեմիերան:
Ինչպես ներկայացնում է BBC News-ն, «Ռայան և վերջին վիշապը» խորագրով անիմացիոն ֆիլմի հերոսուհին ճամփորդում է տարածաշրջանով մեկ՝ իր ժողովրդին միավորելու համար և փորձում փրկել աշխարհը:

Մարդկության բեռն ուսերին տանելուց բացի Ռայան ևս մեկ խնդիր ունի լուծելու: Հարավարևելյան Ասիան միավորում է 11 երկրների, որոնցում 673 մլն մարդ է բնակվում: Տարածաշրջանում ներկայացված են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մշակույթներ, ինչը հարց է առաջացնում. կկարողանա արդյո՞ք «Դիսնեյի» հերոսուհին իրապես մարմնավորել նրանց բոլորին:
Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կումանդրայում, որը երևակայական երկիր է, որտեղ բնակվում են 5 ցեղախմբեր: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական մշակույթը: