«Էքստրասենսների պայքարը» նախագծի հաղորդավար Սերգեյ Սաֆրոնովը պատմել է իր ծանր հիվանդության մասին

Իլյուզիոնիստ, «Էքստրասենսների պայքարը» շոուի նախկին հաղորդավար Սերգեյ Սաֆրոնովը հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել է ավշային համակարգի քաղցկեղ։
«Ես լիմֆոմա ունեմ։ Գրված է առաջին-երկրորդ փուլ։ Բժիշկն ասել է, որ մեծ հավանականություն կա, որ դա չի բուժվի», — խոստովանել է նա Star Hit-ին։
Սաֆրոնովը բուժում է ստանում պետական անվճար կլինիկայում:
«Ինչ տարբերություն, թե որտեղ են ներարկելու նույն դեղերը։ Ճիշտ չեմ համարում միլիոններ վճարել։ Ես գլխիս վրա թագ չունեմ», – ասել է իլյուզիոնիստը։

Սաֆրոնովը նաև հիշել է, որ սկզբում դժվար է հաղթահարել քիմիաթերապիայի հետևանքները: Նրա խոսքով՝ կաթիլներից հետո նրա մոտ եղել է սրտխառնոց, գլխապտույտ և դժվարացել է ոտքի վրա կանգնել։
Այս վիճակն ընկղմում է դեպրեսիայի մեջ և թվում է, որ ամեն ինչ վատ է եւ ոչինչ չի ստացվի, հավելել է հաղորդավարը: