Գոհար Հարությունյանը հանդես է եկել ընտանեկան նոր ֆոտոշարքով

«Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն և հինգ երեխաների մայր Գոհար Հարությունյանն այդքան էլ ակտիվ չէ իր ինստագրամյան էջում, սակայն այժմ նա հանդես է եկել ընտանեկան նոր ֆոտոշարք, որն անչափ դուր է եկել երկրպագուներին։

Նշենք, որ ավելի վաղ Գոհարը վրդովված գրառում էր կատարել՝ պատմելով, որ ինչ-որ կին իր դստերը գեր էր անվանել, ինչի հետևանքով փոքրիկ Բիայնան սկսել էր չուտել։
«Ինչպե՞ս պահանջել, որ երեխաները իրար չնեղացնեն ու չվիրավորեն (արտաքինի հետ կապված), եթե մեր երկրում դա անում են մեծերը:
Ես զարմանում եմ տարիքի հետ իմաստություն ձեռք չեն բերու՞մ»,- մեկնաբանությունների բաժնում գրել էր  նա։