«Ամենաթանկ նվերը»․ Եվգենի Պետրոսյանի կինը նոր լուսանկար է հրապարակել

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 31-ամյա կինը՝ Տատյանա Բուրխունովան, ցույց է տվել «ամենաթանկ նվերը», որը ստացել է Կանանց միջազգային օրվա առիթով։ Նա նվերի լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում։
«Հիմա ամենաթանկ նվերներն այս տեսքն ունեն»,-  մակագրել է լուսանկարը Տատյանան, որում մանկական ապլիկացիա է պատկերված։

Ըստ ամենայնի, նվերը պատրաստել է նրա ու Եվգենի Պետրոսյանի որդին։Քանի որ փոքրիկն ընդամենը մեկ տարեկան է, նա չէր կարողանա կատարել այդ բարդ խնդիրը միայնակ, և ամենայն հավանականությամբ, հումորիստը նրան օգնել է այդ հարցում։