Թոմ Քրուզը գաղտնի այցելել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայություն

Թոմ Քրուզը զարմացրել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին, պատահական այցի ընթացքում շնորհակալություն հայտնելով նրանց՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի հարցում ներդրած ջանքերի համար, հայտնում է Daily Mail–ը:
Ենթադրվում է, որ 58-ամյա դերասանն անցյալ հինգշաբթի գաղտնի այց է կատարել Արևելյան Լոնդոնի ExCel կենտրոն՝ շնորհակալություն հայտնելու կենտրոնի աշխատակիցներին:
The Sun–ին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ դերասանն իր աշխատակազմին հաղորդել է, որ ցանկանում է պատվել առողջապահական ոլորտի այն աշխատակիցներին, որոնք աջակցել են իր մասնակցությամբ «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանման ընթացքին։
ExCel կենտրոնն այժմ պատվաստանյութերի խոշորագույն կենտրոններից է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թոմ Քրուզը հույս ունի տիեզերք թռչել՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանվելու համար:
Նշվում է, որ Հոլիվուդի աստղը դեմ չէ մեծ գումար ծախսել իր ծրագիրն իրականացնելու համար և արդեն այդ մասին բանակցություններ է վարում ԱՄՆ-ի ազգային օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման վարչության (NASA) ներկայացուցիչների հետ: