Մահացել է «Կռունկները թռչում են» ֆիլմի դերասան Նիկոլայ Սմորչկովը

Այսօր 90 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուս դերասան Նիկոլայ Սմորչկովը, գրում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքը:
Նշվում է, որ մահվանից կարճ ժամանակ առաջ դերասանը հիվանդացել է կորոնավիրուսով։
«Նիկոլայ Գավրիլովիչը տաղանդավոր արտիստ էր, շատ համեստ և պարկեշտ անձնավորություն, որին սիրում էին իր ընկերներն ու գործընկերները», – ասված է մահախոսականում:

Սմորչկովին հայտնիություն են բերել էպիզոդիկ դերերն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կռունկները թռչում են», «Պատերազմ եւ խաղաղություն», «Կրեմլի կուրսանտները», «Հինգ օր, հինգ գիշեր» եւ այլն։ Արտիստը նկարահանվել է ավելի քան 180 ժապավենում։