Հայտնի է, թե երբ լույս կտեսնի Ջոնի Դեփի մասնակցությամբ վերջին ֆիլմը (տեսանյութ)

Saban Films ստուդիայի յութուբյան ալիքում հրապարակվել է Ջոնի Դեփի և Ֆորեսթ Ուիթաքերի մասնակցությամբ «City of Lies» կրիմինալ դրամայի նոր թրեյլերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Դերասանները մարմնավորել են դետեկտիվի և լրագրողի, որոնք հետաքննում են ռեփերներ Թուփաք Շաքուրի և The Notorious B.I.G-ի (Քրիսթոֆեր Ուոլլես) սպանությունները:

Daily Mail-ի տեղեկություններով՝ Դեփն այս ֆիլմում նկարահանվել է դեռևս 2017-ին, իսկ առաջին թրեյլերը հրապարակվել է 2018-ին: Սակայն որոշ ժամանակ անց որոշվել էր չթողարկել ֆիլմը: Այդ ժամանակ ԶԼՄ-ները գրում էին, որ նման որոշման պատճառը իրավական խնդիրներն են, որոնք կապված են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղի հետ:

Այժմ կինոստուդիան ձեռք է բերել Բրեդ Ֆուրմանի ֆիլմը և պատրաստել այն ցուցադրության: «City of Lies» ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի մարտի 19-ին, իսկ ապրիլի 9-ին՝ թվային տարբերակով:

Հնարավոր է՝ առաջիկա ֆիլմը լինի Ջոնի Դեփի վերջին նախագիծը, որը կտեսնի հեռուստադիտողը: Դերասանուհի Էմբեր Հերդի հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո շատ կինոստուդիաներ և հոսքային ծառայություններ հրաժարվում են համագործակցել դերասանի հետ, այդ պատճառով նոր նախագծեր դեռևս չկան:

Օրինակ՝ նրան հեռացրել են «Ֆանտաստիկ արարածները» նոր ֆրանշիզայի երրորդ մասից (նախորդ մասերում Դեփը մարմնավորում էր սև կախարդ Գելլերտ Գրինդևալդին), իսկ Netflix-ն ամերիկյան ֆիլմադարանից հեռացրել է նրա հետ բոլոր ֆիլմերը: