Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնն ակնարկել են երկրորդ երեխայի և փոխնակ մոր օգնությանը դիմելու մասին

Մարտի 18-ին տեղի կունենա «Keeping Up With the Kardashians» իրապատում շոուի եզրափակիչ եթերաշրջանի պրեմիերան, որը պատմում է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ամենաօրյա կյանքի մասին։ Երեկ համացանցում նոր թիզեր է հայտնվել, որն առաջացրել է շոուի երկրպագուների հետաքրքրությունը։ Դատելով տեսանյութից՝ հանդիսատեսին սյուժետային շրջադարձեր են սպասվում։

36-ամյա Քլոե Քարդաշյանը և 29-ամյա Տրիստան Թոմփսոնն ակնարկել են, որ մտածում են երկրորդ երեխայի մասին և չեն բացառում փոխնակ մորը դիտելու հնարավորությունը։ Միայն թե, ըստ ամենայնի՝ Քլոեն դեռ վստահ չէ գաղափարի հարցում։ «Դուք ձեր ապագա երեխային վստահում եք փոխնակ մորը, և դա բավական վախեցնող է»,- տեսանյութում նշում է նա։ Ընդ որում, այդ խոսքերն ուղեկցվում են կադրերում, որոնցում նրա ձեռքին բժշկական ներարկիչ է։

Քլոեն և Տրիստանն արդեն երկուամյա դուստր ունեն՝ Թրյու Թոմփսոնը։ Իսկ վերեջերս իրապատում-շոուի աստղը ակնարկել է, որ նշանադրվել է Տրիստանի հետ։ 2018թ-ին, երբ Քլոեն հղի էր, հայտնի է դարձել Տրիստանի դավաճանության մասին։ Նրանք մեկ տարի անց բաժանվել են, սակայն ի վերջո հարաբերություններին երկրորդ հնարավորություն են տվել։

Հնարավոր է, փոխվի նաև 41-ամյա Քորթնի Քարդաշյանի ընտանեկան կարգավիճակը. հոլովակում Քրիս Ջենները դստերը հարցնում է՝ արդյոք նա կարող է պատկերացնել, որ ամուսնանում է 37-ամյա Սքոթ Դիսկի հետ։ Սքոթը նշում է. «Ես մտածում եմ առաջարկություն անելու մասին», իսկ հետո Քորթնիին սեր է խոստովանում։ Ընդ որում, բացառված չէ, որ շոուի հեղինակները միայն օգտագործում են այդ զույգի նկատմամբ հանդիսատեսի համակրանքը, քանի որ Քորթնիի և Սքոթի հարաբերությունները վերջին շրջանում բավական խճճված են։

Մի քանի շաբաթ առաջ Քոթնին լուասնկար է հրապարակել նոր սիրելիի՝ 45-ամյա Թրևիս Բարքերի հետ։ Լուսանկարում դեմքեր չեն երևում, սակայն օգտատերը Թրևիսի ձեռքը ճանաչել են դաջվածքի միջոցով։ Իսկ Սքոթը Վալետնինի օրը հատատել է, որ սիրավեպ ունի 19-ամյա Ամանդա Գրեյ Հեմլինի հետ։ Ի դեպ, Քորթնին և Սքոթը երեք երեխա ունեն՝ 11-ամյա Մեյսոնը, 8-ամյա Պենելոպան և 6-ամյա Ռեյնը։ Հետաքրքրական է, որ նախորդ սերիայում Սքոթը խոստովանել է, որ պատրաստ է իր երեխաների մոր հետ ամուսնանանալ «հենց հիմա»։