Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ իմ երկրում կան հայկական անձնագրերով անհայրենիքներ․ Գայանե Ասլամազյան

Գայանե Ասլամազյանը սոցիալական իր էջում հաճախ է գրառումներ կատարում՝ անդրադառնալով երկրում տիրող ներքաղաքական թոհուբոհին։ Թեպետ Գայանեն հայրենիքից հեռու է գտնվում, սակայն մեկ անգամ չէ, որ հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման»-ը աջակցելու մասին։

Այս անգամ Գայանեն իր օգտահաշվում մի լուսանկար է ներկայացրել, որտեղ ինքն Արցախում է՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի մոտ։

Լուսանկարը հաղորդավարուհին գրառման տեսքով մեկնաբանել է, որտեղ պատմել է, որ լուսանկարն արվել է Ապրիլյան պատերազմից օրեր անց և նշում է, որ զգացողությունները խառն էին․ փոթորկված պատերազմի համար, բայց և ուրախ, որ այն ավարտվեց և միևնույն ժամանակ հանգիստ, որ հայրենիքի սահմանները պաշտպանված են ու ապահով։

Գայանեն նաև նշում է, որ դա այն ժամանակահատվածն էր, երբ ամեն բան վերաարժևորվել է իր համար։

Սակայն ցավով ավելացնում է, որ երկրի ներսում թշնամի կա, ով տասնյակ տարիներ թnւնավորել է հայի միտքը, ստել է, պառակտել երկիրը։ Ասլամազյանը հիշում է, որ Ապրիլանի օրերին, երբ ինքն ընկերների հետ Ստեփանակերտում էր, նրանց քարկոծում էին։

«Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ իմ երկրում կան հայկական անձնագրերով անհայրենիքներ։ Երբևէ չեմ պատկերացրել, որ ուս ուսի աշխատել եմ, հաց եմ կիսել և ապրել եմ մի քաղաքում ու երկրում նման մարդակերպների հետ։ Չեք հաղթելու․․․»,- գրել է Ասլամազյանը։