Ռուբեն Եսայանի զրույցը՝ «Час пик 4» ռեժիսորի հետ․ կնկարահանվի՞ նա Ջեքի Չանի հետ նույն ֆիլմում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք բլոգեր, դերասան Ռուբեն Եսայանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Ջեքի Չանի հետ նկարահանվելու է «Час пик 4» ֆիլմում։
Այժմ նա մանրամասնել է այդ տեղեկատվությունը։
«Իսկ հիմա ավելի մանրամասն․
Ավարտեցի իմ հարցազրույցը Ջեքի Չանի ֆիլմերի պրոդյուսեր Արթուր Սարկիսիանի հետ։ Այն կարող եք դիտել իմ յութուբյան ալիքում մոտ 2 շաբաթ անց։
Այս հիանալի և գերտաղանդավոր մարդուն ուղղածս վերջին հարցը հետևյալն էր.
-Պարոն Սարկիսիան, իսկ վերջում ուզում եմ կեսկատակ հարց տալ։ Ես ինչպես կարող եմ հնարավորություն ստանալ նկարահանվել Час Пик 4-ում։
Թե ինչ պատասխանեց, կտեսնեք հարցազրույցում։
Իսկ հարցազրույցից հետո փոխանցեց հեռախոսահամարը (կատակելով` ոչմեկի չտաս) ու ասեց, որ կապ պահեմ իր հետ։
Եվ բացի սա, հարցազրույցից հետո խոստացավ խոսել Ջեքի Չանի agent-ի հետ, որպեսզի նրա հետ հետագայում նույնպես հարցազրույց անցկացնեմ։ Ասեց` ես կարծում եմ չի մերժի։
Էս կյանքը լի ա անակնկալներով։ Փոքր ժամանակ, երբ Час пик-ի 3րդ մասը դուրս էկավ, ուրախությանս չափ ու սահման չկար, երբ մերոնց խնդրեցի ինձ ուղարկեն Երևան, որպեսզի կինոթատրոնում նայեմ։ Երևի ամենաերջանիկ մարդկանցից էի։ Էսօր փաստորեն ես ինքս եմ նկարահանվելու ֆիլմի 4րդ մասում։ Անհավատալի ա, բայց փաստ։
Մի վախեցեք երազել, բայց մենակ երազելը չի օգնի։ Հավատով երազեք
Արկածները շարունակվում են»,- գրել է Ռուբենը։