«Դե ** մայրիկդ». Ղրիմի մշակույթի նախարարը վիդեոկոնֆերանսի ժամանակ չի անջատել խոսափողը և հայհոյել է․ տեսանյութ

Ղրիմի մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան առցանց խորհրդակցության ժամանակ չի անջատել խոսափողը և հայհոյել է, ինչի հետևանքով էլ ընդհատել Է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ավակովի ելույթը:
Տեղական «Ղրիմ 24» հեռուստաալիքը ուղիղ եթերով հեռարձակել է շինարարական ոլորտի վերաբերյալ այդ առցանց խորհրդակցությունը։

«Դե, * * քո մայրը, դրեցին կապիկի նման», – ասել է Նովոսելսկայան՝ մտածելով, որ ոչ ոք չի լսում իրեն: «Արինա Վադիմովնա, հանգստացեք»- պատասխանել է Ակսյոնովը և Ղրիմի փոխվարչապետ Միխայիլ Նազարովին հանձնարարել «ծառայողական հետաքննություն» անցկացնել։

Նովոսելսկայան հայտարարել է, որ «մեքենան անջատվել է», և մի քանի անգամ ներողություն է խնդրել իր գործընկերներից:
Դրանից հետո նիստը շարունակվել է բնականոն հունով։
Ավելի ուշ Նովոսելսկայան «Ղրիմ 24» հեռուստաալիքին պատմել է, որ ինքը «արտախորհրդարանական» արտահայտություններ է իրեն թույլ տվել, երբ խնդիրներ են առաջացել տեխնիկայի հետ և ինքը չի կարողացել  լսել, թե ինչ է կատարվում տեսակոնֆերանսի ընթացքում:
Նովոսելսկայան Ղրիմի մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից: