Որքա՞ն արժեն հայտնիների շնորհավորական ուղերձները

Պանդեմիայի հետ կապված սահմանափակումների հետևանքով այժմ համացանցը շատերին օգնում է ինչո-որ կերպ հետաքրքրացնել առաջացած ազատ ժամանակը, իսկ մյուսներին էլ գումար վաստակելու հնարավորություն է տալիս։
Արդեն մի քանի ամիս գործող kololak.com կայքը նմանատիպ մի հարթակ է, պարզապես այս անգամ հայտնիներն առաջարկում են գումարի դիմաց տեսանյութերի տեսքով շնորհավորական ուղերձներ հղել մտերիմ ու հարազատ մարդկանց։
Հարթակում յուրաքանչյուր արտիստի շնորհավորանքն իր արժեքն ունի՝ 15,000- 150,000 դրամ։

Ուսումնասիրելով «Կոլոլակ»-ում գրանցված արտիստներից մի քանիսի սահմանած գնային սանդղակը՝ նկատեցինք, որ ամենաբարձրը  դերասան-երգիչ Կարեն Ասլանյանի շնորհավորանքի արժեքն է՝ 150,000 դրամ։

Նրան հաջորդում են ամուսիններ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը, որոնց շնորհավորանքի արժեքը կազմում է 129,000 դրամ։

Իսկ պարուհի Վիկա Մարտիրոսյանը և իր փոքրիկ երգչուհի դուստրը՝ Նանուլը, 99,000 դրամ են սահմանել իրենց մեկ տեսաուղերձ հղելու արժեքը: Նրանք, ինչպես Միհրանն ու Արփին,  նույնպես առանձին են ներկայացված կայքում:

Նրանց հաջորդում են հումորիստ Տիգրան Գևորգյանը (79,000 դրամ), երգիչ Գոռ Սուջյանը(75,000),  երգչուհի-դերասանուհի Դիանա Մխիթարյանը և հումորիստ Մարիա Թադևոսյանը, որոնց տեսաուղերձներն արժեն 59,000 դրամ, հումորիստներ Զառա Մինասյանը և Լիլի Մորտոն, ովքեր պատրաստ են 49,000 դրամով հղել շնորհավորական ուղերձ:

Տեսաուղերձ հղելու սահմանած ցածր արժեքով հաջորդում են երգչուհի Սոնա Շահգելդյանը և դերասան Լևոն Հարությունյանը, որոնք մեկ տեսաուղերձի արժեքը սահմանել են 39,000 դրամ:

Իսկ հաղորդավար-շոումեն Արտյոմ Մարկոսյանը, երգչուհիներ Ալլա Լևոնյանը, Սիլվա Հակոբյանը և դերասան Վահագն Գալստյանը մեկ տեսաուղերձ հղելու համար ուզում են 29,000 դրամ:

19,000 դրամով պատրաստ են տեսաուղերձներ հղել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, հաղորդավար Եգոր Գլումովը, դերասան-հումորիստ Անդրանիկ Հարությունյանը և դերասան-պրոդյուսեր Սերգեյ Դանիելյանը:

Տեսաուղերձ հղելու ամենացածր արժեքը, ըստ կայքի տվյալների, ի թիվս այլոց, սահմանել են նաև շոումեն-երգիչ Սամվել Գրիգորյանը և երգչուհի Ջուսը, որոնց տեսաուղերձի արժեքը կազմում է 15,000 դրամ: