Page Six պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Քիմն ու Քանյնեն չեն շփվում։
«Նախքան Քիմի՝ ամուսնալուծության համար դատարան դիմելը Քանյեն փոպել է բոլոր հեռախոսահամարները»,- հայտնել է աղբյուրը։
Ավելին, Ուեսթը Քարդաշյանին խնդրել է իր հետ կապ հաստատել բացառապես անվտանգության աշխատակիցների միջոցով։
«Անկախ դրանից՝ Քիմը դեռ վստահում է նրան եւ թույլ է տալիս երեխաների հետ ժամանակ անցկացնել առանց հսկողության»,- հավելել է ինսայդերը։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել շաբաթներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից։
Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։