«Էքստրասենսների պայքարը» նախագծի հաղորդավարը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել, կտակ է կազմել

Իլյուզիոնիստ, «Էքստրասենսների պայքարը» շոուի նախկին հաղորդավար Սերգեյ Սաֆրոնովը, ում մոտ  ախտորոշվել է ավշային համակարգի քաղցկեղ, կտակ է կազմել։
«Կտակ եմ կազմել, սակայն այս իրավիճակից շատ ավելիվաղ։ Երբ սկսել եմ շատ շրջագայել։ Կնոջս՝ Մաշայի ծնողներն են հուշել», – ասել է աճպարարը։
Սաֆրոնովը հավելել է, որ իրեն նորմալ է զգում, փորձում է մարդկանց ուրախացնել, չի պատրաստվում վշտով ապրել և սարսափելի ախտորոշումը չի ստիպի իրեն թուլանալ

Ավելի վաղ նա  Star Hit-ի հետ զրույցում ասել էր․«Ես լիմֆոմա ունեմ։ Գրված է առաջին-երկրորդ փուլ։ Բժիշկն ասել է, որ մեծ հավանականություն կա, որ դա չի բուժվի»։
Հայտնի է նաև, որ Սաֆրոնովը բուժում է ստանում պետական անվճար կլինիկայում:
«Ինչ տարբերություն, թե որտեղ են ներարկելու նույն դեղերը։ Ճիշտ չեմ համարում միլիոններ վճարել։ Ես գլխիս վրա թագ չունեմ», – ասել է իլյուզիոնիստը։