Երգչուհի Նյուշան Նաստյա Իվլեևայի տարեդարձի խնջույքին ներկայացել է կրկին ոճափոխված։
Նա փոխել է մազերի գույնը։ Աստղի շատ երկրպագուներ կարծում են, որ այդ գույնն ավելի է ընդգծում նրա գեղեցիկ դիմագծերը։
«Նյու, քեզ մուգ վարսեր շատ են սազում», «Մուգ մազերով ավելի գեղեցիկ ես»,- մեկնաբանել են նրա հետևորդները:
Երգչուհու ոճը ևս մեկ անգամ համեմատել են հայտնի հոլիվուդյան դերասանուհու կերպարի հետ:
«Նման է Անջելինա Ջոլիին»,-մեկնաբանել են երկրպագուները։
Սա առաջին դեպքը չէ, որ Նյուշային համեմատում են հոլիվուդյան աստղի հետ։
Նշենք, որ Նյուշան որոշել է մի փոքր ընդմիջում վերցնել ու որոշ ժամանակ չերևալ հեռուստաէկրաններին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նյուշան հայտնվել էր սկանդալի կենտրոնում «Խոսե ՞նք» նախագծի ընթացքում իր խոստովանության պատճառով: Նյուշան անկեղծացել էր` ասելով, որ խլել է իր ներկայիս ամուսնուն նախկին կնոջից: