Երեք անգամ հետաձգվելուց հետո ավարտվել են «Բեթմեն» ֆիլմի նկարահանումները

«Բեթմեն» ֆիլմի ռեժիսոր Մեթ Ռիվզն ավարտել է Ռոբերտ Պատինսոնի դերակատարմամբ նկարահանումները։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։
33-ամյա Պատինսոնը Քրիստիան Բեյլից հետո կդառնա երկրորդ ամենաերիտասարդ դերասանը, որը մեծ էկրանին կխաղա այդ սուպերհերոսի դերը։  «Բեթմենի» պրեմիերայի ժամանակ՝ 2005 թվականին Բեյլը 31 տարեկան էր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Warner Bros. ընկերությունը «Բեթմենի» պրեմիերան 2021 թվականի հոկտեմբերի 1-ից տեղափոխել է 2022 թվականի մարտի 4-ին։

Հիշեցնենք, որ Ֆիլմի նկարահանումները հետաձգվել էին 3-րդ անգամ` կրկին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված։
Ավելի վաղ՝ 2020 թվականի մարտին, ֆիլմի նկարահանումները հետաձգվել էին 6 ամսով՝ կորոնավիրուսային համավարակի բռնկման հետևանքով։ Այնուհետև նկարահանումներն սկսվել են սեպտեմբերին և կրկին հետաձգվել Փաթինսոնի կորոնավիրուսային թեստի դրական արդյունքի հետևանքով։