Անսել Էլգորտը նշում է իր 27-ամյակը. աստղի լավագույն երեք ֆիլմերը

Անսել Էլգորտը այսօր` մարտի 14-ին, նշում է իր ծննդյան օրը. դերասանը դառնում է 27 տարեկան:
Այդ տոնի առթիվ ձեզ ենք ներկայացնում նրա մասնակցությամբ լավագույն ֆիլմերի եռյակը։

The Goldfinch
Ֆիլմը հիմնված է Դոննա Տարտի 2013 թվականի համանուն բեսթսելերի վրա։
Սա պատմություն է երիտասարդ Թեոդոր Դեքերի մասին, որը կորցրել է մորը Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:

Baby Driver
Քիդ մականունով տղան աշխատում է որպես վարորդ, ոն օգնում է ավազակներին փախչել հանցագործության վայրից:
Մի օր նա որոշում է թողնել խաղը, բայց դրա համար հարկավոր է կատարել մեկ այլ առաջադրանք, որի հետևանքով վտանգվում է Քիդի կայնքը։

The Fault in Our Stars
Հուզիչ սիրո պատմություն քաղցկեղով հիվանդ երկու դեռահասների մասին: Նրանց զգացմունքները, հիվանդության դեմ պայքարը և կյանքի ծարավը գրավում են առաջին րոպեներից և բաց չեն թողնում մինչև վերջին պահը։