«Դեռևս նշանադրված են». Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը հերքել են բաժանվելու մասին լուրը

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նախկին բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը տեղեկացրել են, որ շարունակում են միասին լինել:

Ինչպես հայտնում է CNN-ը, զույգն իր ներկայացուցչի միջոցով  պարզաբանել է, որ իրենց հարաբերությունները շարունակվում են, և իրենք «աշխատում են ինչ-ինչ խնդիրների հաղթահարման ուղղությամբ»:

Զույգն այս պարզաբանումն արել է, երբ մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ, վկայակոչելով նրանց մոտ կանգած աղբյուրին, հայտնել էին, որ Լոպեսն ու Ռոդրիգեսը բաժանվել են:

Աստղային զույգը միասին է 2017 թվականից: Ներկայացուցչի խոսքով՝ նրանք դեռ նշանված են:

Հեռուստաալիքը հիշեցնում է, Ռոդրիգեսի հետ ամուսնությունը չորրորդը կլինի Լոպեսի համար, որը երգիչ Մարկ Էնթոնիից ամուսնալուծվել է 2014 թվականին: Իսկ Ռոդրիգեսի համար Լոպեսի հետ ամուսնությունը երկրորդը կլինի. մարզիկն ամուսնալուծվել է 2008 թվականին: