Քանյե Ուեսթը «Գրեմմիի» է արժանացել «Լավագույն քրիստոնեական ալբոմի» համար

Ռեփեր Քանյե Ուեսթը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն քրիստոնեական ալբոմի» համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով կազմակերպիչներին:

Ուեսթը, որը նախկինում քանիցս անդրադարձել էր կրոնական թեմային իր ստեղծագործություններում և հարցազրույցներում, Jesus is king ալբոմի համար է մրցանակի արժանացել:
Ի դեպ, ամերիկացի երգչուհի Դոլլի Փարթոնը նույնպես «Գրեմիի» է արժանացել «Լավագույն ժամանակակից քրիստոնեական երաժշտություն» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը ամուսնալուծվում են։ Այս տարվա փետրվարին ամերիկյան հեռուստաաստղն ամուսնալուծության գնալու պաշտոնական դիմում է ներկայացրել։ Զույգը 4 երեխա ունի։