Բեյոնսեի 9-ամյա դուստրը «Grammy»-ի է արժանացել

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Ջեյ Զիի իննամյա դուստրը Գրեմմի է շահել՝ «Լավագույն երաժշտական ​​տեսահոլովակ» անվանակարգում: Այս մասին Twitter-ում հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Երաժիշտների դուստրը՝ Բլյու Այվի Քարթերը, մրցանակ է շահել Brown Skin Girl երգի տեսահոլովակի համար, որում նա նկարահանվել է մոր հետ: Այսպիսով, աղջիկը դարձավ Գրեմմիի ամենաերիտասարդ մրցանակակիրներից մեկը: Երգում, որը կարելի է թարգմանել որպես «Սևամորթ աղջիկը», երեխան ունի նաև իր վոկալ մասը, որը բացում և ավարտում է ստեղծագործությունը:

Նշվում է, որ երգը գրվել է այն ժամանակ, երբ Բլյու Այվին ընդամենը յոթ տարեկան էր: Այս կոմպոզիցիան կատարողի դստերն արդեն բերել է մեկից ավելի մրցանակներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն դարձել է կանանց շրջանում Գրեմմի մրցանակների քանակով ռեկորդակիր: Նա արդեն 28 մրցանակի է արժանացել: