Ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Աննա Սեմենովիչը խոստովանել է, որ սառեցրել է ձվաբջիջները: Այս մասին նա խոսել է «Собеседник»-ին տված հարցազրույցում:
Դերասանուհու խոսքով՝ ինքը մինչ 40 տարեկանը չէր մտածում մայրության մասին, բայց ի վերջո «հասունացել է»՝ երեխաներ ունենալու համար: Սեմենովիչը բացատրել է, որ ինքը նորից կանցնի այդ գործընթացը, չնայած այդ քայլին որոշել է գնալ «ապահովության համար»: «Կանացի առողջության հետ կապված ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ես դրան շատ ուշադիր եմ հետևում: Բժիշկները ոչ մի հակացուցում չեն տեսնում նրանում, որ ես ինքս ծննդաբերեմ: Ես մտադիր եմ ինքս երեխա լույս աշխարհ բերել»,- նրա խոսքը մեջբերում է թերթը:
Հեռուստահաղորդավարուհին նաև հավելել է, որ քննարկում է երեխա որդեգրելու հնարավորությունը: «Միգուցե ես կանեմ, բայց իմ երեխաներին լույս աշխարհ բերելուց հետո: Երբ ես հասկանամ, թե ինչ է նշանակում մայր լինել, երբ կապրեմ այդ զգացողությունը, այդ ժամանակ էլ կկարողանամ նման որոշում կայացնել»,- եզրափակել է նա: