«Երբ ընկերները սիրահար են դառնում»․ Քորթնի Քարդաշյանը հաստատել է Թրևիս Բարկերի հետ իր սիրավեպի մասին լուրերը

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը հաստատել է լուրերը Blink-182 թմբկահար Թրեվիս Բարկերի հետ հարաբերությունների մասին ՝ Instagram-ում տեղադրելով ռոմանտիկ լուսանկար:
Լուսանկարը ցույց է տալիս միայն միահյուսված ձեռքեր, սակայն դաջվածքներից հեշտ է կռահել, թե ով է Քորթնիի խորհրդավոր սիրեկանը:
«Երբ ընկերները սիրահար են դառնում»,- գրել է Քորթնին հրաարակմանը կից:
Travis-ը նման կադրով կիսվել է Instagram Stories-ում: