Եգոր Կրիդին հիացրեց հայազգի մասնակցի փայլուն կատարումը՝ «Музыкальная интуиция» նախագծի շրջանակներում․ տեսանյութ

«Музикальная интуиция» հաղորդաշարի շրջանակներում ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները բաժանվում են երկու թիմերի և աշխատում գուշակել, թե իրենց առջև կանգնած տասը մասնակիցներից ովքեր են կարողանում երգել, ովքեր՝ ոչ:
Հերթական հաղորդման ընթացքում միմյանց դեմ մրցում էին Եգոր Կրիդի և Բաստայի թիմերը։ Տեսնելով մասնակիցների մեջ մեր հայրենակցին՝ Վահագնին, Կրիդն ասում է․ «Հայերը երգող ազգ են, կարծում եմ՝ Վահագնը երգում է»:
Հայ մասնակիցը «հուսախաբ չարեց» Կրիդի թիմին` փայլուն կատարելով Ռամիլի «Сияй» երգը:
Վահագնի կատարումից հետո Կրիդը, նույնիսկ, սկսում է հայերեն խոսել՝ ասելով «Ախպեր, բարև Ձեզ, ի՞նչ կա-չկա, брат»: