Հրապարակվել է Էմմա Սթոունի մասնակցությամբ «Քրուելա» ֆիլմի երկրորդ թրեյլերը

Disney-ը ներկայացրել է դերասանուհի Էմմա Սթոունի գլխավոր դերակատարմամբ «Քրուելա» ֆիլմի երկրորդ թրեյլերը։ Սթոունը «101 դալմատիններ» (One Hundred And One Dalmatians) ֆիլմի դիսնեյյան նոր տարբերակում կմարմնավորի Քրուելլա դե Վիլին (Ստերվելլա դե Վիլ)։
Նշենք, որ ֆիլմի ռեժիսորներն են Քրեյգ Գիլեսպին և բրիտանացի դերասանուհի և սցենարիստ Էմմա Թոմփսոնը:
Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է փետրվարին։ «Քրուելայի» պրեմիերան նախատեսված է մայիսի 28-ին։

1996 թվականին թողարկվել է ռեժիսոր Սթիվեն Հերեկի «101 դալմատիններ» ֆիլմը, որը հիմնված է բրիտանացի գրող Դոդի Սմիթի վեպի վրա։ Թողարկվել է նաև «101 դալմատիններ» անիմացիոն ֆիլմը: Պատմության իրադարձությունները տեղի են ունենում Լոնդոնում՝ 1970-ական թվականներին: