Բրիտանական Daily Mail-ն առանձնացրել է Keeping Up With the Kardashians շոուի 10 լավագույն պահերը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ավարտը մոտ է և դա, կարելի է ասել, մի ամբողջ դարաշրջանի ավարտ է, հայտնում է բրիտնական Daily Mail պարբերականը։

Շոուի շնորհիվ Կալաբասասի բնակիչ հարուստ Քարդաշյան ընտանիքը դարձել է աշխարհի ամենահայտնի ընտանիքներից մեկը: Վերջին 15 տարիների ընթացքում տեսախցիկները ֆիքսել են ամեն ինչ՝ աննկատ հետևելով Քիմ, Քորթնի, Քլոե Քարդաշյան, Քենդալ ու Քայլի Ջեններ քույրերին, ինչպես նաև նրանց մորը՝ Քրիս Ջեններին։

Ոչ մի դրվագ դուրս չի մնացել կադրից և հանդիսադեսը մասնակից է եղել թե՛ նրանց հաջողություններին, թե՛ ամենացավոտ պահերին՝ ծեծկռտուքից մինչև ծիծաղ, ամենաանճաշակ հագուստներից մինչև նորաձև կերպարները:

Իրապատում շոուի վերջին եթերաշրջանը ցուցադրվելու է մարտի 19–ից, որին ընդառաջ բրիտանական պարբերականը հրապարակել է, խմբագրության կարծիքով, 19 եթերաշրջանների լավագույն 10 պահերը։

Ստորև ներկայացնում ենք պարբերականի առանձնացրած լավագույն պահերը․

Քիմ Քարդաշյանի լաց լինելու տեսարանները

Շոուի արդյունքում բազմաթիվ մեմեր են առաջացել համացանցում, սակայն ամենատարածվածը «Քիմի տգեղ լացող դեմքն է»։ Երկրորդ եթերաշրջանի ընթացքում Քորթնի Քարդաշյանը նշել է, որ Քիմը աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկն է, սակայն երբ նա լաց է լինում, պատկերը փչանում է:

Տեսարանը, երբ Քիմը կորցրել էր ադամանդե ականջողը

Հեռուստաշոուի 6–րդ եթերաշրջանում, երբ ընտանիքը հանգստանում էր Բորա Բորայում Քիմ Քարդաշյանը ջրում կորցրել է ադամանդե ականջողը։

Պայուսակային պատերազմը

2–րդ եթերաշրջանի ընթացքում քույրերը վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ Քիմը պայուսակով հարվածել է կրտսեր քրոջը։ Նույնիսկ 13 տարի անց այդ տեսարանը բազմիցս հրապարակվում է համացանցում։

«Քորթնին ամենաքիչ նայվողն է»․ Քիմ

Շոուի 15–րդ եթերաշրջանում Քիմը Քորթնիին ասել է, որ նա ամենաքիչ դիտվողն է շոուի շրջանակներում և կարող է դուրս գալ, ինչից շատ չանցած Քորթնին հայտարերել է շոուից դուրս գալու մասին, որին հաջորդել է շոուն ավարտելու մասին որոշումը։

Քրիսի ալերգիկ դրսևորումը Դոմինիկյան Հանրապետությունում

Հեռուստադիտողները նկատել են, որ նրանց հանգիստը հաճախ ծրագրվածի պես չի ընթանում։ 7–րդ եթերաշրջանում Դոմինիկյան Հանրապետություն այցի ընթացքում Քարդաշյան քույրերի մայրը՝ Քրիս Ջեները, ալերգիկ ռեակցիա է ունենեցել և շրթունքն ամբողջությամբ ուռել է։

Թոդ Կրեյնսը

8–րդ եթերաշրջանում Քորթնի Քարդաշյանի ընկեր Սքոթ Դիզիքը զանգահարել է Քրիս Ջեներին և ձևացրել, որ ընտանիքի հին ընկերներից մեկն է, ում անունը Թոդ Կրեյնս է։

Քիմի ինքնանկարներ անելը ոչ մի դեպքում չդադարեցնելը

Երբ Քլոե Քարդաշյանը բանտում է եղել և մայրն ու քույրերը գնացել են նրան աջակցելու՝ Քիմ Քարդաշյանը մեքենայի մեջ ինքնանկարներ է արել։

«Դու հիանալի ես քաղցրիկս․․․»․ Քրիս

Քրիս Ջենների վերոնշյալ արտահայտությունն այն ժամանակ, երբ լուսանկարում է Քիմին, նույնպես հայտնի մեմ է դարձել համացանցում։

Քրիսի 60–ամյակի նվերը

Քարդաշյան և Ջեններ քույրերի կողմից Քրիս Ջենների 60 ամյակի առթիվ նկարահանված երգի հոլովակը հեռուստաշոուի ամենահայտնի հատվածներից է։

Քորթնիի արտահայտությունները

Իրապատում շոուի շրջանակներում պարբերականն առանձնացրել է Քորթնի Քարդաշյանի խոսքի կարողությունները. նա միշտ բոլոր իրավիճակներում հարցի լուծում  և ասելիք ունի։ Առանձնանում են Քորթնիի հումորի զգացումն ու արտահայտությունները։