Տիմատին Մալդիվներում հանգստանում է «Холостяк» շոուի մասնակիցներից մեկի հետ (լուսանկարներ)

Նախօրեին «ТНТ»-ի եթերում տեղի է ունեցել Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուի պրեմիերան. առաջին սերիայում արտիստը ծանոթացել է նախագծի մասնակիցների հետ, սակայն հեռուստադիտողներին գլխավոր անակնկալը սպասվում էր թողարկման ավարտին։ Ռեփերը մասնակիցներին ներկայացրել է «իր ընկերոջը, փորձառու խաղացողին, ավագ ընկերոջը»՝ Եգոր Կրդին՝ հայտարարելով, որ այս անգամ իրենց «կրկնակի Холостяк» է սպասվում, և այս եթերաշրջանում ինքը միայնակ չի լինի։

Ու մինչ հեռուստադիտողը սպասում է երկրորդ սերիային, օգտատերերն արդեն քննարկում են նախագծի հնարավոր հաղթողին։ Համացանցում են հայտնվել շոուի մասնակիցներից մեկի՝ Մարիա Վեբերի լուսանկարները, որն, իբրև, Մալդիվներ է մեկնել, ուր հիմա հանգստանում է ռեփերը։

Օգտատերերն անմիջապես եզրահանգել են, որ հենց նա է եզրափակչում Տիմատիից ստացել ցանկալի մատանին։

Վեբերն առաջին սերիայում հայտարարել է, որ զբաղվում է սերֆինգով և արտիստին «13» թվով տախտակ է նվիրել, իսկ հեռուստադիտողն առաջին իսկ րոպեներից նրան անվանել է նախագծի ֆավորիտ։