Հյու Գրանտը վատ տրամադրության պատճառով Էլիզաբեթ Հերլիին դավաճանել է մարմնավաճառի հետ

Դերասան Հյու Գրանտը stand-up կատակերգու Մարկ Մարոնի հետ զրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես է դավաճանել իր նախկին սիրելի Էլիզաբեթ Հերլիին սեքս-աշխատակից Դիվայն Բրաունի հետ: Դրա մասին փոդքասթ ձայնագրությունը հրապարակվել է WTF Podacst կայքում:

Արտիստը խոստովանել է, որ նման արարքի մասին որոշել է, քանի որ վատ տրամադրություն է ունեցել իր առաջին «Ինը ամիս» ֆիլմի պատճառով, որի պրեմիերան կայացել է 1995 թվականին: «Ֆիլմը պետք է ցուցադրվեր մեկ կամ երկու շաբաթից, և ես վատ ինքնազգացողություն ունեի: Ես նայեցի այն: Այնտեղ ամեն բան հրաշալի էր, բայց ես այնքան սարսափելի էի, որ դա փչացրեց իմ տրամադրությունը»,- հիշում է Գրանտը:

Դերասանն ասել է, որ այդ պահին ինքն իրենից հիասթափվել է: Նա Բրաունին 60 դոլար վճարել է մեքենայում սեքսի համար, սակայն ոստիկանությունը նրանց բռնացրել է: Աստղը տուգանվել է և դատապարտվել երկու տարի պայմանագրային ազատազրկման:

Էլիզաբեթ Հերլին և Հյու Գրանտը միասին էին 13 տարի: Չնայած սկանդալին, նրանք շարունակեցին իրենց հարաբերությունները և բաժանվեցին միայն 2000 թվականին: