«Երեկոյան Շանթում Գրիգի հետ» նախագիծն այլևս եթերում չի լինի․ հումորիստը՝ պատճառի մասին

Օրերս հայտնի դարձավ, որ «Երգիր, թե կարող ես» նախագիծն այսուհետև կվարի դերասան Գրիգ Գևորգյանը։ Սրա հետ մեկտեղ դեռ պարզ չէ, թե ինչ ճակատագիր կունենա նրա երեկոյան շոուն, որը հեռարձակվում էր «Շանթ» հեռուստաընկերությամբ։

««Երեկոյան Շանթում Գրիգի հետ» նախագծի 15-16  թողարկում եթեր գնաց, դա ավելին է, քան 1 եթերաշրջանը։ Այդքան շարունակվում էր, քանի որ արձագանքները լավն էին ու կշարունակվեր, եթե չլինեին այն ցավալի իրադարձությունները, որոնք եղան մեր երկրում։  Դրանից հետո տարբեր փոփոխություններ եղան, սակայն ոչ թե հարաբերություններում, այլ գործնական առումով։ Այս պահի դրությամբ նախագիծը, դժվար թե, շարունակվի»,–  Tert.am Life–ի հետ զրույցում պարզաբանել է Գրիգը։