«Չեք զզվու՞մ ամեն անգամ տարբեր տղամարդկանց հետ համբուրվելիս»․ Վիկտորյա Սահակյանի պատասխանը հետևորդի հարցին

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը գրառում է կատարել՝ խոսելով համբույրի տեսարանների և իր ու Վահե Զիրոյանի մասնակցությամբ «Փնտրվում է տղամարդ» ներկայացման մասին։
«Այսօր մի աղջիկ իմ վիդեոներից մեկի տակ գրել է. «Իսկ չեք զզվու՞մ, որ ամեն անգամ տարբեր տղամարդկանց հետ եք համբուրվում կադրում, այն էլ այդպես կրքոտ» …
Տարօրինակ է չէ՞, որ լիքը աշխատանք կա կադրում, բայց հենց դա են ֆիքսում։ Այս ներկայացման մեջ էլ կա համբույրի տեսարան, բայց դրանից բացի այնքան բան կա…

Նայելու ներկայացում է, զգալու ներկայացում է, պիտի գաս, նստես, նայես, ու զգաս, ոնց է սիրտդ փափկում, մատներդ ոնց են քրտնում, շնչառությունդ արագանում է, սկսում ես սիրել ու ցանկանալ սիրվել…

Նեղվում ես կերպարների համար, ուզում ես օգնես, քո կյանքի ու հարաբերությունների հետ զուգահեռներ ես տանում ու հասկանում ես, որքան փոքր ես, որքան խոցելի…
Հա դե, մենք փխրուն ենք։ Նուրբ ենք, զգացմունքային, տպավորվո՜ղ… Քո իսկական ես-ը այնքան մոտ է բնությանը, այնքան ներդաշնակ է, մինչև այն պահը, երբ ինքդ որոշում ես ուրիշ ճանապարհով գնալ…»,- գրել է դերասանուհին։