«Օսկարի» հավակնորդների ցանկում են հայազգի Սու Օհանյանն ու Մադլեն Շարաֆյանը

«Օսկար» մրցանակաբաշխությանը մնացել է մի քանի շաբաթ․ այն տեղի է ունենալու ապրիլի 25-ին:
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար -2021» -ի բոլոր հավակնորդներին, որոնց թվում են մեր երկու հայրենակիցները։
«Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում առաջադրվել է Մադլեն Շարաֆյանի «Burrow»  անիմացիոն ստեղծագործությունը:

Իսկ ռեժիսոր Սու Օհանյանի «Հուդան և Սև մեսիան» ֆիլմը ներկայացվել է վեց անվանակարգերում:
Նշենք, որ այս տարի «Օսկար»-ի մրցանակաբաշխությունն անցկացվելու Է 93-րդ անգամ:
Հիշեցնենք, որ միջոցառումը նշանակված Էր փետրվարի 28-ին, բայց համավարակի պատճառով այն տեղափոխել են ապրիլի 25: