Քսենիա Սոբչակը հղի՞ է

Արդեն երկար ժամանակ է, ինչ Քսենիա Սոբչակն ու Մաքսիմ Վիտորգանն ամուսնալուծվել են:

Քսենիան հանդիպում է Կոնստանտին Բոգոմոլովի հետ և պատրաստվում է շուտով ամուսնանալ:
Երկրպագուները Սոբչակի հրապարակած լուսանկարներում նկատել են, որ գեղեցկուհին փոքր-ինչ գիրացել է: Նրանցից շատերը կարծում են, որ Քսենիան հղի է:

Հաղորդավարուհին չի ցանկացել ոչ մի կերպ մեկնաբանել իր հղիության հետ կապված շշուկները, սակայն իր հրապարակած բոլոր լուսանկարներում արդեն երևում է նրա կլորացած փորիկը: Որոշ ժամանակ առաջ Քսենիան լրագրողների հետ կիսվել է, որ չի կարողանում ազատվել ավելորդ քաշից:

Միգուցե Քսենիայի կլորացած փորիկը ոչ թե հղիության, այլ գիրության արդյունք է: