Լավագույն ռեժիսոր կոչմանը միանգամից 2 կին է հավակնում. «Օսկար 2021»-ի նորամուծությունները

Այս տարվա «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակներում «լավագույն ռեժիսոր» անվանակարգում պայքարելու է միանգամից երկու կին՝ չինուհի Քլոե Չժաոն և բրիտանուհի Էմերալդ Ֆեննելը:

Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ այս անվանակարգում առաջին անգամ մեկից ավելի կին է առաջադրվել: Այս մրցանակի համար մինչ օրս միայն հինգ կին է պայքարել, և միայն մեկն է հաղթել: Լավագույն ռեժիսորի տիտղոսին 2010 թվականին արժանացել է Քեթրին Բիգելոուն «Փոթորիկի տիրակալը» (The Hurt Locker) ֆիլմի համար:

Էմերալդ Ֆեննելը «Օսկարի» 73-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվել է «Խոստումնալից աղջիկը» ֆիլմով, իսկ Քլոե Չժաոն՝ «Քոչվորների երկիրը»:

Բացի այդ, այս տարի «Օսկար»-ի են առաջադրվել մի քանի ոչ սպիտակամորթ դերասաններ՝ նախորդ տարվա մեկ թեկնածուի՝ Սինթիա Էրիովայի համեմատ: Նրանց թվում են Ռիզ Ահմեդը («Մետաղի ձայնը»), Սթիվեն Յանը («Մինարի»), Չեդվիք Բոուզմանը («Մա Ռեյնի. բլյուզի մայրը»): Նրանք պայքարելու են լավագույն դերասանիճանաչվելու համար:

«Լավագույն դերսանուհի» անվանակարգում մրցանակի համար կպայքարեն սևամորթ Վիոլա Դևիսը («Մա Ռեյնի. բլյուզի մայրը»), Անդրա Դեյը («ԱՄՆ-ն ընդդեմ Բիլլի Հոլիդեյի»):

Բացի այդ, Բոուզմանը, որն ացնյալ տարի է մահացել քաղցկեղից՝ 43 տարեկանում, ևս 6 դերասանի հետ առաջադրվել է հետմահու մրցանակի: