Երկրպագուներին ցնցել է Ռիհանայի նոր առանձնատունն իր շքեղությամբ․ ֆոտոշարք

Հայտնի երգչուհի Ռիհանան 13,8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել Բևեռլի Հիլզում, հայտնում է բրիտանական Daily Maily պարբերականը։ Տունն ունի 7 սանհանգույց, տնամերձ տարածք, սպա սենյակ, լողավազան և այլ հարմարություններ: Տան ընդհանուր տարածքը մոտավորապես 2000 մետր քառակուսի է. այն կառուցվել է 1930 թվականին։ Տան վաճառքի մասին լուրը տարածվել է մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ռիհանային պատկանող նորաձևության և գեղեցկության կայսրությունն ընդլայնվելու է՝ Fenty Hair անվան տակ ներառելով վարսերի խնամքի միջոցներ և սարքավորումներ։ Fenty Skin ապրանքանիշի հասույթը 4 ամսվա ընթացքում կազմել է 30 միլիոն դոլար։