Նատալյա Օրեյրո ռուսալեզու երգը՝ ինքնամեկուսացման մասին

Ուրուգվայցի դերասանուհի և երգչուհի, «Վայրի հրեշտակ» սերիալի աստղ Նատալյա Օրեյրոն ռուսերեն լեզվով ինքնամեկուսացման մասին է երգել:
Նրա «Պարենք» երգի տեսահոլովակը հրապարակվել է Bajofondo խմբի YouTube-յան ալիքում։ Տեսահոլովակում դերասանուհին երգում է ռուսերեն և իսպաներեն լեզուներով։
Ինչպես ТАСС-ի հետ զրույցում պատմել են Օրեյրոյի ներկայացուցիչները, նոր կոմպոզիցիան գրվել է պանդեմիայի ընթացքում և ձայնագրվել է հինգ տարբեր ստուդիաներում, որոնք գտնվում են Բուենոս Այրեսում, Մոնտեվիդեոյում և Լոս Անջելեսում:
2020թ. ամռանն արտիստը հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու իր ցանկության մասին։ Այս գաղափարը նրա մոտ առաջացել է Իվան Ուրգանտի շոուին մասնակցելուց հետո, որի ընթացքում հաղորդավարը կատակով առաջարկել է Օրեյրոյին դառնալ ռուս։