«Ընտանիքներում սուգ է, իսկ դու լոգարանից լուսանկար ես հրապարակում»․ ինչպե՞ս է Սոս Ջանիբեկյանը պատասխանել քննադատությանը․ տեսանյութ

Սոս Ջանիբեկյանը բավականին ակտիվ է սոցիալական ցաների իր էջերում և հաճախ է տարբեր բնույթի հրապարակումներ կատարում։ Վերջերս դերասանը կիսվել էր լուսանկարով, որն արժանացել էր հետևորդների բացասական արձագանքին։ Լուսանկարի մեկնաբանությունները հեղեղվել էին քննադատական խոսքերով։

Քննադատական խոսքերից հետո Սոսը որոշել է տեսաուղերձով դիմել իր երկրպագուներին և ասել է․«Իսկ այդ սուգը Ֆեյսբուքո՞ւմ է։ Ես չեմ գնացել այդ սգավորի տուն ու չեմ գնացել հուղարկավորության արարողության։
Եթե դու ունես այնքան ազատություն, որ քո վիշտն ես բերել Ֆեյսբուք, ես ունեմ այնքան ազատություն, որ իմ պատմությունը բերեմ Ֆեյսբուք»։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոսը նաև գրառում էր կատարել երիտասարդության տարիներին ունեցած իր երազանքների մասին, որը նույնպես քննադատությունների տեղիք էր տվել։