Երգչուհի և հոլիվուդյան դերասանուհի Դեմի Լովատոն պատմել է, որ 15 տարեկանում բռնաբարության է ենթարկվել։ Դեմին նշել է, որ բռնաբարողը դերասան է եղել, սակայն չի նշել վերջինիս անունը։
Բացի այդ, Լովատոն պատմել է, որ 2018 թվականի այն գիշերը, երբ թմրանյութի չարաշահման հետևանքով հնարավոր է՝ մահանար, բռնաբարվել է իրեն թմրանյութ վաճառած տղամարդու կողմից և հավելել է, որ տղամարդն իրեն այդ վիճակում թողել և հեռացել է, ինչի հետևանքով ինքը կարող էր մահանալ։
Աստղն ասել է, որ երբ բուժանձնակազմը նրան հարցրել է՝ արդյոք այդ հարաբերությունը փոխադարձ համաձայնությամբ է եղել , նա պատասխանել է «այո», սակայն մեկ ամիս անց հասկացել է, որ գերդոզավորման վիճակում չէր կարող որոշում կայացնել։
Նշենք, որ երգչուհու մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան կայանալու է մարտի 23–ին։